Կրծողներ
Զոոմիռ Խոմկա մանր կրծողների կեր
SKU : 02977
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՀԱՐՈՒՍՏ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ — ապահովում է սննդակարգի բազմազանությունը։
- ՊՐՈԲԻՈՏԻԿ ԵՎ ՊՐԵԲԻՈՏԻԿ — նպաստում են աղիքային միկրոֆլորայի առողջ հավասարակշռության պահպանմանը։
- ԲՆԱԿԱՆ ԻՆՈՒԼԻՆ — նպաստում է գլյուկոզայի նյութափոխանակության բնականոն ընթացքին։
- ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՊԻՏԱԿՈՒՑԻ ԱՂԲՅՈՒՐ — համստերների օրգանիզմի համար կենսականորեն անհրաժեշտ սննդանյութ է։
- Կերի բաղադրության մեջ ներառված օմեգա ճարպաթթուներն ու B խմբի վիտամինները նպաստում են մաշկի առողջության և մորթու խիտ, փայլուն տեսքի պահպանմանը։
Մի՛ մոռացեք, որ գաճաճ համստերների սննդակարգում անհրաժեշտ է ներառել նաև կանաչ և հյութալի կերեր՝ սամիթ, վարունգ, խատուտիկի տերևներ, դդմիկ, բրոկոլի և այլն, ինչպես նաև կենդանական սպիտակուցով հարուստ կերեր՝ ձվի դեղնուց, կերային միջատներ, անյուղ կաթնաշոռ, խաշած հավի միս և այլն։
Խորհուրդ է տրվում սննդակարգը լրացնել նաև ЗООМИР ապրանքանիշի օգտակար համեղ կերերով՝ «ГРЫЗУНЧИК», «ВИТАМИНЧИК» և «МИНЕРАЛЬНЫЕ КАМНИ» շարքերից։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հատիկներ (հացահատիկային և լոբազգի մշակաբույսերի սերմեր, գամմարուս, պրոբիոտիկ և պրեբիոտիկ), կորեկ, գարի, սուդանական խոտ, վարսակի ձավար, գարու փաթիլներ, դեղձանիկի սերմեր, հնդկաձավար, սոֆլորի, կտավատի և ռապսի սերմեր, ոլոռի փաթիլներ, տոպինամբուր, արևածաղկի սերմեր, եգիպտացորենի փաթիլներ, խոտաբույսերից պատրաստված հատիկներ, գամմարուս, դդմի սերմեր, մաղադանոսարմատ, լոբու պատյաններ, փքեցրած հնդկաձավար։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв









