Շուն
Զոոզաշիտա հակապարազիտային սփրեյ 150մլ
SKU : 00476
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այն կիրառվում է մոծակների, մանր երկթևավոր միջատների, մժեղների, ճանճերի, ձիաճանճերի, լվերի, ոջիլների, մազակերների և տզերի դեմ։ Զոոզաշիտան պատկանում է միջատասպան և վանող միջոցների խմբին։ Միջոցը նախատեսված է կատուների և շների համար։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 1 մլ-ը պարունակում է՝ դիեթիլտոլուամիդ՝ 200 մգ, ցիտրոնելլայի եթերայուղ՝ 1,2 մգ, մեխակի եթերայուղ՝ 2,3 մգ, նարդոսի եթերայուղ՝ 1,8 մգ, եղևնու եթերայուղ՝ 0,8 մգ և օժանդակ բաղադրիչներ։
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿ՝ օգտագործելուց առաջ սրվակը թափահարել՝ այն պահելով ուղղահայաց դիրքով։ Ցողել կենդանու մաշկին և մազերի արմատներին 20–25 սմ հեռավորությունից՝ կենդանու ամբողջ մարմինը մշակելով մազերի աճի հակառակ ուղղությամբ և թեթևակի խոնավեցնելով մազածածկույթը։ Երկարամազ ցեղատեսակների կենդանիների դեպքում մազածածկույթը բարձրացնել ձեռքով։
Կենդանու աչքերը փակելով՝ մշակել ականջախեցիները և պարանոցը։ Այնուհետև ձեռնոցով պաշտպանված մատների ծայրերով սփրեյը թեթևակի քսել աչքերի և քթի շուրջը, որից հետո մշակել իրանը, վերջույթները, որովայնը և պոչը։
Կենդանիներին անհրաժեշտ է մշակել զբոսանքի դուրս գալուց անմիջապես առաջ։
Մեկանգամյա մշակումից հետո միջոցի պաշտպանիչ ազդեցությունը պահպանվում է 6–8 ժամ։ Կրկնակի մշակումն իրականացվում է ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ավելի, քան օրական 4 անգամ։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ Զոոզաշիտան կիրառվում է շների և կատուների մոտ՝ էկտոպարազիտներից, այդ թվում՝ լվերից, տզերից, մոծակներից, մանր երկթևավոր միջատներից, մժեղներից, ճանճերից, ձիաճանճերից, ոջիլներից և մազակերներից պաշտպանվելու նպատակով։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ միջոցի կիրառման հակացուցում է կենդանու անհատական գերզգայունությունը դրա բաղադրիչների նկատմամբ, այդ թվում՝ նախկինում արձանագրված գերզգայունությունը։ Զոոզաշիտան չի կարելի կիրառել 4 շաբաթականից փոքր կենդանիների մոտ։
ԳԵՐԴՈԶԱՎՈՐՈՒՄ՝ գերդոզավորման դեպքում կենդանու մոտ կարող են դիտվել առատ թքարտադրություն և փսխում։ Նման դեպքերում միջոցը անհրաժեշտ է լվանալ ջրով և լվացող միջոցով։
ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ հղի և կերակրող կենդանիների մշակումն անհրաժեշտ է իրականացնել անասնաբույժի հսկողությամբ։ Զոոզաշիտայի կիրառման օրը կենդանիներին խորհուրդ չի տրվում մշակել այլ միջատասպան և տզասպան միջոցներով։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ պահել 0 °C-ից մինչև 25 °C ջերմաստիճանում։
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ՝ 36 ամիս՝ արտադրության ամսաթվից։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв








