Շուն
Ֆենպրազ ֆորտե սուսպենզիա միջին շների 10մլ
SKU : 00950
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Ֆենպրազ Ֆորտե լուծույթի յուրաքանչյուր 1 մլ-ը, որը հաշվարկված է կենդանու 2 կգ մարմնի քաշի համար, պարունակում է ակտիվ բաղադրիչներ՝ պիրանտելի պամոատ՝ 28,8 մգ, պրազիկվանտել՝ 10 մգ, ֆեբանտել՝ 30 մգ, իվերմեկտին՝ 0,012 մգ։
ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐ՝ քսանթանային խեժ, սորբիտ, պոլիէթիլենգլիկոլ (ՊԷԳ-400), Ասպասվիտ Ց200, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ, կիտրոնաթթու և մաքրված ջուր։
ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ՝ Պիրանտելի պամոատի, պրազիկվանտելի, ֆեբանտելի և իվերմեկտինի համակցությունն ապահովում է լայն սպեկտրի հակահելմինթային ազդեցություն կլոր և ժապավենաձև հելմինթների նկատմամբ, այդ թվում՝ Toxocara canis, Toxascaris leonina, Uncinaria stenocephala, Ancylostoma caninum, Trichuris vulpis, Echinococcus multilocularis, Echinococcus granulosus, Taenia spp., Dipylidium caninum, Multiceps multiceps, Mesocestoides spp.-ի, ինչպես նաև Dirofilaria immitis և Dirofilaria repens մակաբույծների զարգացման թրթուրային փուլերի՝ միկրոֆիլարիաների նկատմամբ։ Դեղամիջոցն արդյունավետ է նաև շների և կատուների մոտ մակաբուծող Giardia spp. ցեղի նախակենդանիների դեմ։
Պիրանտելի պամոատը պիրիմիդինների խմբի միացություն է, որն ունի արտահայտված նեմատոդասպան ազդեցություն։ Դրա ազդեցության մեխանիզմը հիմնված է նյարդամկանային սինապսներում նյարդային ազդակների փոխանցման արգելափակման վրա, ինչի հետևանքով առաջանում է նեմատոդների մկանային համակարգի կաթված։ Պիրանտելը ստամոքսաղիքային համակարգից վատ է ներծծվում, ինչն ապահովում է դրա երկարատև ազդեցությունը աղիքներում։ Օրգանիզմից հիմնականում հեռացվում է անփոփոխ ձևով՝ կղանքի միջոցով։
Պրազիկվանտելը պիրազինիզոքինոլինի սինթետիկ ածանցյալ է, որն ակտիվ է հասուն և չհասունացած ցեստոդների նկատմամբ։ Այն առաջացնում է մակաբույծների արտաքին ծածկույթի վնասում, մկանային բջիջների կայուն ապաբևեռացում և էներգետիկ փոխանակության խանգարում, ինչի հետևանքով առաջանում է մակաբույծների կաթված և մահ՝ նպաստելով դրանց հեռացմանը ստամոքսաղիքային համակարգից։ Պրազիկվանտելը արագ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից՝ արյան պլազմայում առավելագույն կոնցենտրացիային հասնելով 1–3 ժամ անց։ Այն օրգանիզմից հիմնականում հեռացվում է մեզի միջոցով՝ մինչև 80%՝ 24 ժամվա ընթացքում։
Ֆեբանտելը պատկանում է պրոբենզիմիդազոլների խմբին և օրգանիզմում վերափոխվում է բենզիմիդազոլների։ Այն ակտիվ է նեմատոդների նկատմամբ։ Դրա ազդեցությունը պայմանավորված է մակաբույծների գլյուկոզի տեղափոխման և միկրոխողովակների ֆունկցիայի խանգարմամբ, ֆումարատռեդուկտազի և ԱԵՖ-ի սինթեզի արգելակմամբ, ինչը հանգեցնում է մակաբույծի կենսական գործընթացների խանգարման, կաթվածի և մահվան։ Ֆեբանտելը ներծծվում է աղիքներում, մետաբոլիզացվում է լյարդում և օրգանիզմից հեռացվում է կղանքի և մեզի միջոցով։
Իվերմեկտինը մակրոցիկլիկ լակտոն է, որն արտահայտված հակահելմինթային ազդեցություն ունի նեմատոդների թրթուրային և հասուն փուլերի նկատմամբ։ Այն ազդում է մակաբույծների նյարդային և մկանային բջիջների թաղանթներով քլորի իոնների հոսքի վրա։ Նյարդային ազդակների փոխանցման խանգարումը հանգեցնում է մակաբույծների կաթվածի և մահվան։ Իվերմեկտինի առավելագույն կոնցենտրացիան արյան պլազմայում դիտվում է բանավոր ընդունումից 3–6 ժամ անց։ Օրգանիզմից այն հիմնականում հեռացվում է լեղու և կղանքի, մասամբ՝ մեզի միջոցով։
Օրգանիզմի վրա ազդեցության աստիճանով դեղամիջոցը դասվում է ցածր վտանգավոր նյութերի շարքին՝ վտանգավորության 4-րդ դաս, ըստ ԳՕՍՏ 12.1.007-76-ի։ Առաջարկվող դեղաչափերով կիրառելիս այն լավ է տարվում տարբեր ցեղատեսակների և տարիքների շների ու կատուների կողմից։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ Ֆենպրազ Ֆորտե լուծույթը կիրառվում է 3 շաբաթական և ավելի տարիք ունեցող շների և կատուների մոտ նեմատոդոզների՝ տոքսոկարոզի, տոքսասկարիոզի, ունցինարիոզի, անգիլոստոմոզի, տրիխոցեֆալոզի, ցեստոդոզների՝ տենիիդոզների, դիպիլիդիոզի, էխինոկոկոզի, դիֆիլոբոտրիոզի, մեզոցեստոիդոզի, խառը նեմատոդա-ցեստոդային վարակների և լյամբլիոզի բուժման ու կանխարգելման, ինչպես նաև դիֆիլարիոզի կանխարգելման նպատակով։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ դեղամիջոցը չի կիրառվում դրա բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունության, այդ թվում՝ նախկինում արձանագրված նման ռեակցիայի դեպքում։ Չի կիրառվում հյուծված, վարակիչ հիվանդություններով հիվանդ կամ ապաքինվող կենդանիների մոտ։
Չի կիրառվում 3 շաբաթականից փոքր կամ 0,5 կգ-ից պակաս քաշ ունեցող շների և կատուների, ինչպես նաև այլ կենդանատեսակների մոտ։
MDR1 մուտացիա ունեցող շների մոտ, մակրոցիկլիկ լակտոնների նկատմամբ բարձր զգայունության պատճառով, դեղամիջոցը կիրառվում է անասնաբույժի հսկողության ներքո։
ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ հրահանգին համապատասխան կիրառելիս կողմնակի ազդեցություններ և բարդություններ, որպես կանոն, չեն դիտվում։ Դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ բարձր անհատական զգայունության դեպքում հնարավոր են թքարտադրության ավելացում, փորլուծություն կամ փսխում։ Այս ախտանշանները կարճատև են, սովորաբար ինքնուրույն անցնում են և այլ դեղամիջոցների կիրառություն չեն պահանջում։
ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ դեղամիջոցը չպետք է կիրառել պիպերազինի, լևամիզոլի և խոլինէսթերազը արգելակող միջոցների հետ միաժամանակ՝ թունավորության հնարավոր փոխադարձ ուժեղացման պատճառով։
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿ ԵՎ ԴԵՂԱՉԱՓՈՒՄ՝ դեղամիջոցը կիրառվում է կենդանիներին ներքին՝ մեկ անգամ, անհատապես, առավոտյան՝ փոքր քանակությամբ կերի հետ կամ հարկադրաբար ներմուծվում է լեզվի արմատի վրա։ Սովային դիետա և լուծողական միջոցների կիրառում չի պահանջվում։
Ճիճվաթափման ընթացքում խորհուրդ է տրվում ախտահանել և մշակել կենդանիների պահման վայրերը՝ կրկնակի վարակումը կանխելու նպատակով։
Բուժական նպատակով կենդանիներին ճիճվաթափում են ըստ ցուցումների, իսկ կանխարգելիչ նպատակով՝ եռամսյակը մեկ անգամ, պատվաստումից 10–14 օր առաջ և ենթադրվող ծննդաբերությունից 10 օր առաջ՝ բուժական դեղաչափերով։
Dirofilaria immitis կամ Dirofilaria repens-ով վարակված կենդանիների մոտ շրջանառվող միկրոֆիլարիաների քանակը նվազեցնելու նպատակով դեղամիջոցը կիրառվում է ամիսը մեկ անգամ։
Դիֆիլարիոզի կանխարգելման նպատակով հիվանդության նկատմամբ անբարենպաստ տարածաշրջաններում դեղամիջոցը կիրառվում է գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում՝ մարտ–ապրիլին մեկ անգամ՝ մոծակների ակտիվության սեզոնի սկսվելուց առաջ, ապրիլից հոկտեմբեր՝ ամիսը մեկ անգամ, իսկ սեզոնի ավարտից 1 ամիս անց՝ ևս մեկ անգամ՝ հոկտեմբեր–նոյեմբերին։
Խորհուրդ է տրվում չխախտել կենդանիների ճիճվաթափման համար նախատեսված ժամկետները։
ԼՅԱՄԲԼԻՈԶԻ ԴԵՊՔՈՒՄ՝ դեղամիջոցը կիրառվում է օրական մեկ անգամ՝ 3 օր շարունակ։
ԳԵՐԴՈԶԱՎՈՐՈՒՄ՝ գերդոզավորման դեպքում կենդանու մոտ կարող են դիտվել ընկճվածություն, կերից հրաժարում, առատ թքարտադրություն, փորլուծություն և փսխում։ Այս դեպքում իրականացվում է ախտանշանային բուժում։
ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ դեղամիջոցը չի կիրառվում 3 շաբաթականից փոքր կամ 0,5 կգ-ից պակաս քաշ ունեցող շների և կատուների, ինչպես նաև այլ կենդանատեսակների մոտ։ MDR1 մուտացիա ունեցող շների մոտ դեղամիջոցը կիրառվում է անասնաբույժի հսկողության ներքո։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ պահել արտադրողի փակ փաթեթավորմամբ՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված վայրում, սննդամթերքից և կենդանիների կերից առանձին, 2–25 °C ջերմաստիճանում։
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ՝ պահպանման պայմանները պահպանելու դեպքում՝ արտադրողի փակ փաթեթավորմամբ 3 տարի՝ արտադրության ամսաթվից։ Սրվակն առաջին անգամ բացելուց հետո դեղամիջոցը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв








