Թռչուններ
Սուլթան խոշոր չափսի թութակների համար
SKU : 04122
Sultan բնական, համալիր կերը նախատեսված է տնային պայմաններում պահվող խոշոր չափի թութակների սննդային պահանջներին համապատասխան։ Այն պարունակում է թռչունների լիարժեք սննդակարգի համար անհրաժեշտ սննդարար նյութեր, վիտամիններ, հանքանյութեր և ամինաթթուներ։
Կերի հիմքը կազմում են էկոլոգիապես մաքուր բուսական բաղադրիչները՝ հացահատիկները, հացազգիները և մարգագետնային բույսերի սերմերը։ Չորացրած մրգերի կտորները բնական վիտամինների աղբյուր են։ Հացահատիկների, սերմերի և ընկույզների հավասարակշռված համադրությունն ապահովում է թռչնի ակտիվության համար անհրաժեշտ էներգիան։
Փաթեթավորման վրա նշված «Թարմություն» նշանը նշանակում է, որ կերը փաթեթավորվել է թթվածնազուրկ միջավայրում։ Փաթեթավորման այս եղանակը նպաստում է սննդարար նյութերի և բնական բաղադրիչների օգտակար հատկությունների ու բույրի պահպանմանը՝ ամբողջ պահպանման ժամկետի ընթացքում։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարսակ, ցորեն, եգիպտացորեն, վարսակի փաթիլներ, արևածաղկի սերմեր, սորգո, սաֆլոր, դդմի սերմեր, գետնանուշ, մասուր, կարոբի պտուղներ, չորացրած բանան, չորացրած խնձոր, չամիչ, չորացրած գազար, վիտամինահանքային համալիր։
ԽՆԱՄՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Վանդակում տեղադրեք տարբեր տրամագծերի փայտե նստաձողեր, որպեսզի թռչունը կարողանա մարզել թաթերը։
- Կախեք փայտե խաղալիքներ, որոնք կօգնեն թռչունին զբաղվել և զարգացնել իր ակտիվությունն ու ճարպկությունը։
- Ժամանակ առ ժամանակ առաջարկեք բնական փայտե հիմքի վրա պատրաստված հացահատիկային համեղ պատառիկներ։
- Կտուցի բնական մաշվածության համար վանդակում մշտապես պահեք թռչունների համար նախատեսված հանքային քար։
- Մարսողության և օրգանիզմում հանքանյութերի բնականոն հավասարակշռության պահպանման համար առանձին կերամանում տեղադրեք թռչունների հանքային հավելում։ Փոխեք այն 10–14 օրը մեկ կամ աղտոտվելու դեպքում։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը








