Թռչուններ
Զոոմիռ կապիտան Ֆլինտ խոշոր թութակների կեր
SKU : 02919
Կերի բաղադրիչների բազմազանությունը, չափերն ու արտաքին տեսքը՝ ամբողջական ընկույզները, դդմի սերմերը, լոբին, չորացրած մրգերի և հատապտուղների կտորները, թռչունին հաճույք են պատճառում ոչ միայն կերի համից, այլև սնվելու գործընթացից։ Կերը բազմազանություն է հաղորդում սննդակարգին և նպաստում տնային պայմաններում թռչնի առողջության պահպանմանը։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՀԱՐՈՒՍՏ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ապահովում է սննդակարգի բազմազանությունը։
- ԸՆՏՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔ՝ նպաստում է թռչնի առողջության պահպանմանը։
- ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՄԱԿՐՈ ԵՎ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ՝ նպաստում է նյութափոխանակության բնականոն ընթացքին և իմունային համակարգի ամրապնդմանը։
- ԱՄՈՒՐ ԿՏՈՒՑ՝ կերի պինդ բաղադրիչները նպաստում են կտուցի բնական մաշմանը։
- Բաղադրության մեջ ներառված օմեգա ճարպաթթուներն ու կարոտինոիդները նպաստում են փետուրների վառ և գեղեցիկ գունավորմանը։
- ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ՝ քաղցրացուցիչներ, բուրավետիչներ և արհեստական հավելումներ։
Թռչնի սննդակարգը կարելի է լրացնել նաև ЗООМИР ապրանքանիշի «ВИТАМИНЧИК», «Минеральный MIX» շարքի օգտակար համեղ կերերով և «МИНЕРАЛЬНЫЕ КАМНИ» հանքային քարերով, որոնք բազմազանություն կհաղորդեն սննդակարգին և կնպաստեն օրգանիզմի ընդհանուր ամրապնդմանը, կտուցի ու փետուրների առողջ վիճակի պահպանմանը։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ցորեն, վարսակ, գարի, կորեկ, եգիպտացորեն, արևածաղկի, դդմի և գետնանուշի սերմեր, մարգարիտաձավար, գետնանուշ, կարոբի պտուղներ, չորացրած հատապտուղներ և մրգեր, այդ թվում՝ արոնիա, մասուր, խնձոր, ճզմած ոլոռ, ճզմած եգիպտացորեն, գետնախնձորի չիպսեր, քաղցր կարմիր պղպեղ, գազար, մրգեր և բանջարեղեն պարունակող էքստրուդացված հացահատիկային հատիկներ, գարեջրի խմորիչ, ծովային ջրիմուռներ, վիտամինահանքային համալիր, կարոտինոիդներ (գամմարուս, գազար)։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը









