Կրծողներ
Զոոմիռ Խոմկա մանր կրծողների կեր
SKU : 02924
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՀԱՐՈՒՍՏ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ապահովում է սննդակարգի բազմազանությունը։
- ՊՐՈԲԻՈՏԻԿ ԵՎ ՊՐԵԲԻՈՏԻԿ՝ նպաստում են աղիքային առողջ միկրոֆլորայի պահպանմանը։
- ԲՆԱԿԱՆ ԻՆՈՒԼԻՆ՝ նպաստում է գլյուկոզայի նյութափոխանակության բնականոն ընթացքին։ Կերի բաղադրության մեջ ներառված օգտակար բաղադրիչները նախատեսված են գաճաճ համստերների սննդակարգի առանձնահատկությունները հաշվի առնելով։
- ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՊԻՏԱԿՈՒՑԻ ԱՂԲՅՈՒՐ՝ համստերների սննդակարգի համար կենսականորեն անհրաժեշտ սննդարար բաղադրիչ։
- Բաղադրության մեջ ներառված օմեգա ճարպաթթուներն ու B խմբի վիտամինները նպաստում են մաշկի առողջության և մորթու խիտ ու փայլուն տեսքի պահպանմանը։
Կարևոր է հիշել, որ գաճաճ համստերների սննդակարգում անհրաժեշտ է ներառել նաև կանաչ և հյութալի կերեր՝ սամիթ, վարունգ, խատուտիկի տերևներ, դդմիկ, բրոկոլի և այլն, ինչպես նաև կենդանական ծագման սպիտակուցով հարուստ սննդամթերք՝ ձվի դեղնուց, կերային միջատներ, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, խաշած հավի միս և այլն։
Կենդանու սննդակարգը կարելի է լրացնել նաև ЗООМИР ապրանքանիշի «ГРЫЗУНЧИК», «ВИТАМИНЧИК» շարքի օգտակար համեղ կերերով և «МИНЕРАЛЬНЫЕ КАМНИ» հանքային քարերով։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հատիկներ (հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմեր, գամմարուս, պրոբիոտիկ և պրեբիոտիկ), կորեկ, գարի, սուդանի խոտի սերմեր, վարսակի ձավար, գարու փաթիլներ, դեղձանիկի սերմեր, հնդկաձավար, սոֆլորի, կտավատի և ռապսի սերմեր, ոլոռի փաթիլներ, գետնախնձոր, արևածաղկի սերմեր, եգիպտացորենի փաթիլներ, խոտային հատիկներ, գամմարուս, դդմի սերմեր, մաղադանոսարմատի սերմեր*, լոբու պատյաններ, փքեցրած հնդկաձավար։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը









