Կատեգորիաներ

Շուն

Ուշաաստիկ ականջի լոսյոն 50մլ

Ուշաաստիկ ականջի լոսյոն 50մլ

SKU : 00477

Ուշաստիկ հիգիենիկ լոսյոնը նախատեսված է կենդանիների ականջախեցու և լսողական անցուղու նուրբ խնամքի ու մաքրման, ինչպես նաև ականջային ծծումբն արդյունավետորեն լուծելու համար
1600 ֏
Ընդամենը : 1600 ֏
ընտրված քանակը պահեստում առավելագույնն է
Նկարագրություն
Արձագանքներ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լոսյոնի ակտիվ բաղադրիչները՝ մեղվային բնական մայրական կաթն ու պրոպոլիսի էքստրակտը, օգնում են նրբորեն հեռացնել կեղևները, քոսերը, ականջային ծծուկի ավելցուկը և էքսուդատը (արտադրուկները), հանգստացնել լսողական անցուղու գրգռված հատվածները։ Դրանք ունեն թեթև ցավազրկող ազդեցություն, օգնում են նվազեցնել բորբոքումը և արագացնել վնասված հյուսվածքների վերականգնումը, այդ թվում՝ արտաքին ականջի քերծվածքների, կծած վերքերի և այլ վնասվածքների դեպքում։

Լոսյոնն օգնում է կանխել ախտածին միկրոֆլորայի զարգացումը և վերացնել կենդանու ականջներից եկող տհաճ հոտը։ Կանոնավոր օգտագործումը նպաստում է լսողական անցուղի վարակի ներթափանցման և բորբոքային գործընթացների զարգացման ռիսկի նվազեցմանը։

Լոսյոնը չի պարունակում սպիրտ, ալկալիներ և այլ ագրեսիվ բաղադրիչներ։ Հատուկ բանաձևի շնորհիվ այն հարմար է զգայուն մաշկ ունեցող և ալերգիկ ռեակցիաների հակված կենդանիների, ինչպես նաև քոթոթների և ձագուկների ականջների հիգիենիկ մաքրման համար։

«Ուշաստիկ» լոսյոնն օգնում է պահպանել կենդանու ականջների հիգիենան և հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Խորհուրդ է տրվում կիրառել բակտերիալ և սնկային ծագման օտիտների կանխարգելման նպատակով, հատկապես ալերգիկ ռեակցիաների և կրկնվող օտիտների հակված կենդանիների մոտ։ Այն կարող է օգտագործվել նաև ականջների հիվանդությունների համալիր բուժման ընթացքում՝ որպես մաքրման և հիգիենիկ մշակման օժանդակ միջոց։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մաքրված ջուր, պրոպոլիսի էքստրակտ, մեղվային մայրական կաթի էքստրակտ, պրոպիլենգլիկոլ, ցետրիմոնիումի քլորիդ, տաուրին, կոկամիդոպրոպիլբետաին, D-պանթենոլ, դինատրիումի ԷԴՏԱ, դեղաբույսերի էքստրակտներ՝ եռաբաժակ հերթածաղկի և կալենդուլայի, ալանտոին, մեթիլքլորիզոթիազոլինոն և մեթիլիզոթիազոլինոն։

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Գործարանային փաթեթավորում՝ ականջների խնամքի համար նախատեսված 50 մլ լոսյոնով սրվակ և տեղափոխման փաթեթավորում։

ԱՊՐԱՆՔԻ ՔԱՇԸ՝ 50 գ։

ԴԵՂԱՏՈՄՍ՝ չի պահանջվում։

0
5 աստղ
0%
4 աստղ
0%
3 աստղ
0%
2 աստղ
0%
1 աստղ
0%

Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:

Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը

Դասավորել ըստ՝
Ֆիլտրել ըստ՝