Թռչուններ
Սուլթան թութակների կեր միրգ-բանջարեղենով
SKU : 04119
SULTAN բնական բազմաբաղադրիչ կերը նախատեսված է տնային պայմաններում պահվող ալիքավոր թութակների սննդային պահանջներին համապատասխան։ Այն պատրաստված է բուսական ծագման բաղադրիչներից՝ հացահատիկներից և մարգագետնային բույսերի սերմերից։
Կերի բաղադրության մեջ ներառված չորացրած մրգերն ու բանջարեղենը բնական վիտամինների աղբյուր են և լրացնում են թռչնի սննդակարգը։
Կերին ավելացված իտալական կորեկն առանձնանում է բարձր սննդային արժեքով և պարունակում է թութակների օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեղին կորեկ, կարմիր կորեկ, իտալական կորեկ, վարսակի փաթիլներ, դեղձանիկի սերմ, կտավատի սերմեր, սորգո, կանեփի սերմեր, ռապսի սերմեր, սաֆլոր, արևածաղկի սերմեր, չորացրած գազար, չորացրած խնձոր, վիտամինահանքային համալիր, հացաթխման արտադրանք։
ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Ալիքավոր թութակների օրական կերի պահանջը կախված է թռչնի չափերից և միջինում կազմում է մոտ 10 գ (1–1.5 թեյի գդալ)՝ մեկ թռչնի համար։
- Կերը տվեք օրական մեկ անգամ՝ առավոտյան, ամեն օր նույն ժամին։
- Հետևեք, որպեսզի թռչունը մինչև հաջորդ կերակրումը ուտի կերի հիմնական մասը և ընտրողաբար չուտի միայն իր նախընտրած հատիկները։
- Ամեն օր ջրամանի մեջ լցրեք թարմ ջուր։
- Հիմնական կերին լրացուցիչ տվեք փոքր քանակությամբ թարմ կանաչեղեն, այլ թարմ կերեր և մրգեր։
- Նոր կերը ներմուծեք աստիճանաբար՝ սկզբում տալով փոքր չափաբաժին, ապա աստիճանաբար ավելացնելով դրա քանակը մինչև առաջարկվող օրական չափաբաժինը։
Do you have an opinion about this product?
Rate this product and write your review








